Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հետեւանքների մասին |news.am|

news.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու դեպքում սահմանադրական հետեւանքների մասին, նշվում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում:

«Հայաստանի արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության մասին կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետեւանքների մասին», - նշվում է կայքում:

x