Ազգային արխիվի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել |armtimes.com|

armtimes.com: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործը կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ 2018 թվականի մայիսի 23-ի հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների եւ ձեռք բերված նյութերի հիման վրա պարզվել էր, որ Ազգային արխիվի տնօրենի գործողություններում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ: Ինչից հետո դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական հանցագործության մասին հաղորդմանը սահմանված կարգով ընթացք տալու խնդրանքով:

Դրանից հետո Ամատունի Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել 309 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը): Խափանման միջոց ընտրված էր ստորագրություն չհեռանալու մասին:

x