Առաջարկում ենք՝ ձևակերպումներն իրականացնել օնլայն տարբերակով. ավտոներկրողները բողոքում են հերթերից |tert.am|

tert.am: Ավտոներկրողները դժգոհ են Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատանքից: Նրանք ասում են, որ հերթերը ձգվում են կիլոմետրեր, իսկ ներսում աշխատակիցները չեն հասցնում սպասարկել քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության առջև: Մասնակիցներն առաջարկում են, որ մեքենայի առուվաճառքը իրականացվի օնլայն, որպեսզի խուսափեն հերթերից:

«Մենք անգամ բարձրաձայնել ենք աշխատակիցների աշխատավարձերի խնդիրը: Ամեն գործարքի համար մենք 5000 դրամ սպասարկման վճար ենք տալիս: Եթե անգամ կիրակի աշխատեն, ապա դա քիչ է: Մենք առաջակում ենք, որ ձևակերպումներն իրականացվեն օնլայն տարբերակով, որպեսզի հերթեր չգոյանան, այսինքն, որ հաշվառման բաժինը զննման, գույքահարկի, ԱՊՊԱ-ի հարցն իրենց հսկողությունից հանեն, մեզ մնա միայն առուվաճառքը ձևակերպելն ու գալ ստորագրելը»,- ասաց ավտոներկրող Տիգրան Հովհաննիսյանը:

x