Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր սպասվող բողոքի ակցիային ընդառաջ ոստիկաններ են հավաքվել |tert.am|

tert.am: Մոսկվայի քաղաքապետարանի մոտ ոստիկաններ են հավաքվել, գրում է meduza.io-ն: Այսօր այնտեղ իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է սպասվում, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Հաղորդվում է, որ քաղաքապետարանի շենքի հարևանությամբ Մոսկվայի բնակիչ է բերման ենթարկվել, որը, ըստ աղբյուրի, առավոտյան վազքի էր դուրս եկել:

Բերման ենթարկված անձն «ОВД-Инфо»-ին պատմել է, որ վազքի ժամանակ, նկատելով ոստիկաններին, կանգնել է և լուսանկարել նրանց: Նրա խոսքով՝ բերման ենթարկման ժամանակ նա ոտքի վնասվածք է ստացել:

x