Մեղրիի զորամասում միջադեպի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ |pastinfo.am|

pastinfo.am։ Մարտի 23-ին ՀՀ ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։ Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով։

Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։

x