Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողը Լոռու Սանահին գյուղից է, վիճակը ծանր է, կտեղափոխեն Երեւան |news.am|

news.am: Տավուշի մարզում այսօր` հուլիսի 27-ին, վիրավորված պայմանագրային զինծառայողը Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Ուլուխանյանն է: Այս մասին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:

ԲԿ-ից հայտնեցին, որ պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նրան շուտով ռեանիմոբիլով կտեղափոխեն Երեւան:

«Զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի եւ կողերի կոտրվածք, տրավմատիկ շոկ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

x