Շատիվանքի պարիսպը փլվել է, 3 աշտարակները՝ ճիշտ է ճաքած, բայց տեղում էին, այս տարի դրանք էլ քանդվեցին, կատարյալ անտերություն է. մարզի բնակիչն ահազանգում է |tert.am|

tert.am: Եղեգիսի կիրճում Շատիվանքի պարիսպը փլվել է, օր օրի, ժամ առ ժամ քանդվում է, կատարյալ անտերություն է, իսկ երբ ահազանգում ես՝ ձայն բարբառո հանապատի. Այս մասին ահազանգեց Վայոց ձորի մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը:

Ըստ նրա՝ ինքը գարնան է տեսել նման վիճակը և բոլոր պատկան մարմիններին դիմել է:

«Երեք ամիս առաջ եմ տեսել, նկարել եմ, փաստերը ներկայացրել Հուշարձանների պահպանության գրասենյակին, մի հատ ճիգ չեն անում՝ էտ կառույցը կամ կա, կամ չկա: Պատմամշակութային այս գոհարը գրանցել են առավել վտանգվածների ցուցակում ու վերջ: Գնացել, բարձրացել եմ իրենց մոտ՝ հսկա շենք է, հազար աշխատող ունեն, քարտուղարներ ունեն, բայց ոչինչով չեն զբաղվում: Ասում են՝ նկարները ուղարկեք, ուղարկում եմ, ահազանգում եմ, զանգում եմ՝ կա՛մ չեն պատասխանում, կա՛մ էլ պատասխանում են, թե Մշակույթի նախարարությանը դիմեք: Զանգում եմ Մշակույթի նախարարություն՝ ասում են՝ ի՞նչ եք խոսում, դա իրենց գործառույթն է, և այլն և այլն»,-ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ անցյալ տարի էլ է եղել վանքի տարածքում, նկարել. «Հարավային կողմից պատը երեք աշտարակ ուներ: Աշտարակները՝ ճիշտ է ճաքած, բայց տեղում էին, այս տարի արդեն քանդվել են: Եթե անցած տարի տիրություն արվեր, ինչ-որ բան արվեր, աշտարակները չէին փլվի»:

Մարատ Զաքարյանը նշեց, որ բացառված չէ նաև մարդկային գործոնը:

Շարունակությունը՝ այստեղ

x