Մոսկվայում բերման ենթարկվածների թիվը հասել է 1388-ի |factor.am|

factor.am:  Հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած չարտոնված ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 1388 մարդ, հայտնում է ОВД-Инфо իրավապաշտպան կազմակերպությունը: Մինչդեռ Ոստիկանության տվյալներով այդ թիվը 1074 է:

Հաղորդվում է, որ Ոստիկանությունը ցուցարարներին դաժան ծեծի է ենթարկել՝ օգտագործելով մահակներ և ռետինե գնդակներ: Բռնություն է կիրառվել 10 լրագրողի նկատմամբ, 18 լրագրող բերման է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Մոսկվայում բողոքի ցույցեր են ընթանում հուլիսի 14-ից՝ ի պաշտպանություն Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածուների, որոնց գրանցումը մերժվել էր: Մինչ այժմ ամենազանգվածային ցույցը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, որին մասնակցել է մոտ 25 հազար մարդ: Հենց այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին առաջարկել էր որպես բողոքի նշան հուլիսի 27-ին հավաքվել Մոսկվայի հենց կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց:

 

x