Ռուսաստանի հետ հարաբերւթյունները բարելավելու պահանջով Բաթումում հանրահավաք է անցկացվել

Վրաստանի խորհրդարանական «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը Բաթումի կենտրոնում երեկ՝ հուլիս 28-ին, հանրահավաք է անցկացրել:

Ցուցարարներն իշխանություններից պահանջել են հրաժարվել Ռուսաստանի դեմ ռազմատենչ հռետորաբանությունից, ոուս-վրացական հարաբերությունները վերադարձնել նախաճգնաժամային մակարդակին, և ընտրել Վրաստանի ռազմական բլոկներում չմասնակցելու ուղղություն:

«Շատ դժվար է, բայց մենք պետք էՄոսկվայի հետ երկխոսություն սկսենք: Ստիպված ենք ծանր, դժվար զրույց սկսել նաև աբխազների և օսերի հետ … Մենք պետք է անենք առաջին քայլը, որովհետև մենք ենք կորցրել»,- ասել է կուսակցության առաջնորդներից Ադա Մարշանիան:

Կուսակցության նախագահ Դավիթ Թարխան-Մոուրավին հայտարարել է, որ Վրաստանը պետք է ձգտի վերականգնել իր ամբողջականությունը խաղաղ ճանապարհով՝ ուղիղ երկխոսության միջոցով և ոչ միայն Մոսկվայի, այլև Սուխումի ու Ցխինվալիի հետ: Մեկնաբանելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մղումները` Դավիթ Թարխան-Մոուրավին հայտարարել է, որ Վրաստանի ռազմական չեզոքությունն առաջին քայլն է, որ կարող է դրական փոփոխություններ ունենալ:

x