Ծառայողական մեքենաների կրճատմամբ վարչապետի աշխատակազմը տնտեսել է 76 մլն դրամ |civilnet.am|

civilnet.am։ Ծառայողական ավտոմեքենաների կրճատումների արդյունքում վարչապետի աշխատակազմը տնտեսել է 76 մլն դրամ․ այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են կառավարությունից։

Հունվարի 24-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ ծառայողական ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի՝ 50-ի փոխարեն կմնան 7-ը։

ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ հասկանալու, թե ուր է հասել կրճատման գործընթացը։ Գործադիրից տեղեկացնում են, որ 2019-ի ապրիլի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկում է ծառայողական վեց ավտոմեքենա, որոնք տրամադրվում են երկու փոխվարչապետերին, անվտանգության քարտուղարին, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, վարչապետի արարողակարգի պատասխանատուին և Հանրային խորհրդի նախագահին։

Ներկայում աշխատակազմին սպասարկող ամենաթարմ մեքենան 2013-ի արտադրության «Տոյոտա Կորոլա» է, մյուս մեքենաները 2008 և 2009 թվականների արտադրության են։

x