Արմեն Սարգսյանի առաջարկության հարցով երեք ամիս անց Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկում չի կազմակերպել |factor.am|

factor.am: ՀՀ նախագահի նստավայրը՝ Բաղրամյան 26-ը, «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցով հանրային քննարկումն արդեն երեք ամիս է՝ չի կայանում։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նախագահի նստավայրն անվանվի «Հանրապետության տուն»: Նախագիծը Երևանի ավագանու մշակույթի, կթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելուց հետո դրական եզրակացություն էր ստացել, բայց ապրիլի 23-ի ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանն առաջարկեց այն հանել օրակարգից:

Քաղաքապետի դիտարկմամբ՝ հարցը վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև ամբողջ հանրությանը, ուստի ավելի լայն հանրային քննարկում է անհրաժեշտ՝ մինչ որոշում կայացնելը: «Երբ լինեն այդ հանրային քննարկումները, դրանից հետո հարցին կրկին կանդրադառնանք»,- ասել էր Հայկ Մարությանը:

 

x