Վերջին 10 տարում գրանցված 327 սպանության դեպք մնում է չբացահայտված․ ինչու է անհրաժեշտ անցումային արդարադատությունը. ՀՔԱՎ |hcav.am|

hcav.am: Վերջին 10 տարում գրանցված 327 սպանության դեպք դեռևս բացահայտված չէ։ Այս մասին իմանում ենք ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի՝ 2019 թ․ հունիսի 24-ի գրությունից։

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և կասեցված քրեական գործերի մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն հարցում էր ուղարկել 2017 և 2019 թթ․-ին։ Առաջին դեպքում տեղեկատվություն ենք ստացել 1992-2016 թթ․-ի համար, իսկ այս տարվա հարցմանը՝ 1998-2018թթ․-ի համար։

Հետաքրքիր է, որ 1998-2016 թթ․-ի համար երկու տարիներին ստացած տվյալները իրարից տարբերվում են և եթե որոշ տարիների համար 2019 թ․-ին ավելի փոքր թիվ են ներկայացրել, ապա 2016թ․-ի համար պատկերը հակառակն է․ 2017-ին ստացած տվյալներով՝ 2016-ին գրանցված սպանության 9 դեպք չի բացահայտվել, իսկ 2019-ին տեղեկատվություն են տվել 18 չբացահայտված սպանության մասին։

Չբացահայտված սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է 1992 թ․-ին՝ 166 դեպք։

Թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել այս սպանությունները, ինչ դրդապատճառներով և ինչ հիմքերով են կասեցվել, տեղեկություն չունենք։

Տեղյակ չենք նաև՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ պետությունը պատշաճ քննություն իրականացրել է, թե՝ ոչ։ Եվ քանի դեռ սպանության այդ դեպքերը մնում են չբացահայտված, շարունակում են մնալ խախտված այդ մարդկանց և նրանց հարազատների կյանքի իրավունքը, և պետությունը շարունակում է չկատարել իր պարտավարությունները։

Վերջերս հայտնի դարձավ 25 տարի առաջ կատարված սպանության գործի վերաբացման մասին՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով։ Արդյո՞ք նման բնույթի այլ գործեր չկան։

Մի բան հստակ է․ չբացահայտված սպանությունների այսպիսի մեծ թիվը նպաստում է անպատժելիությանը և մարդու խախտված իրավունքների չվերականգնմանը։

Շարունակությունը՝ այստեղ

x