Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ Է ցուցմունքներ տալ Էր Ռիադի դեմ |armenpress.am|

armenpress.am: Խալիդ Շեյխ Մուհամեդը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը, պատրաստ Է հանդես գալ դատարանում եւ պատշտպանել ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ այն բանի փոխարեն, որ իշխանությունները հետամուտ չեն լինի իր նկատմամբ մահապատժի վճռի ընդունման: Այդ մասին հայտնել Է The Wall Street Journal-ը:

Ինչպես նշում Է թերթը, այդ առաջարկությունը տեղ Է գտել ահաբեկչի նամակում, որը դատարանին են ներկայացրել հայց հարուցած հարազատների եւ որոշ ընկերությունների փաստաբանները, որոնք ձգտում են փոխհատուցումների հասնել Էր Ռիադից:

Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեչական կազմակերպության ֆինանսավորման եւ օժանդակման մեջ, որը կազմակերպել Է ահաբեկչական գործողությունը, երբ մարդատար ինքնաթիռները զավթած ահաբեկիչները դրանք ուղղել են Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի եւ Պենտագոնի շենքերի վրա: Դրա հետեւանքով զոհվել Է ավելի քան 3 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

x