2018թ.-ին աշխարհում զինված հակամարտությունների հետևանքով զոհված երեխաների ռեկորդային թիվը է գրանցվել. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|

tert.am։ 2018 թվականին տարբեր զինված հակամարտությունների հետևանքով զոհված երեխաների թիվն աննախադեպ կերպով աճել է: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ երեխաների սպանության և հաշմանդամության հաստատված դեպքերն ամբողջ աշխարհում ուսումնասիրության նման մեխանիզմի ստեղծումից ի վեր ռեկորդային մակարդակի են հասել:

Աֆղանստանում երեխաների շրջանում տուժածների թիվն ամենաբարձրն է եղել՝ 3062: Սիրիայի զինված հակամարտության ժամանակ զոհվել և վիրավորվել է 1854, Եմենում՝ 1689 երեխա:

x