Իրանը միակողմանի կարգով չեղարկել է Չինաստանի հետ վիզային ռեժիմը |tert.am|

tert.am։ Իրանը միակողմանի կարգով չեղարկել է Չինաստանի հետ վիզային ռեժիմը՝ ներառյալ հատուկ վարչական շրջաններ Հոնկոնգի և Մակաոյի բնակիչների համար, գրում է РИА Новости-ն՝ Չինաստանում Իրանի դեսպանատան հաղորդմանը հղումով:

Հաղորդման համաձայն՝ Չինաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան զբոսաշրջային և բիզնես ուղևորությունների նպատակով առանց վիզայի Իրանի Իսլամական Պետության տարածք մուտք գործել, ընդ որում՝ յուրաքանչյուր մուտքից հետո երկրի տարածքում թույլատրվում է մնալ ոչ ավել, քան 21 օր:

Դեսպանատունը զգուշացրել է, որ Իրանում չեն գործում UnionPay, Visa և Mastercard կրեդիտ քարտերը, ինչպես նաև չի թույլատրվում երկրի տարածքից տանել ալկոհոլային խմիչքներ, խոզի միս, զենք, զինամթերք, պոռնոգրաֆիկ բնույթի գրքեր և ամսագրեր, ինչպես նաև իսլամի կամ Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին քննադատություն պարունակող գրքեր:

x