Երկու օր ժամանակ ենք տալու, որ մեքենաները մաքսատնից հանեն, այլապես կիրակի տարհանում կսկսենք. Դավիթ Անանյան |news.am|

news.am: Այս տարվա 6 ամիսներին Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար ավտոմեքենա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Կարծում ենք, որ ոչ միայն կրկնապատկվելու է, այլ... եռապատկելը չեմ կարող ասել, որովհետեւ հնարավոր է, որ ինչ-որ փուլում երկրաչափական պրոգրեսիայով կաճի մեքենաների ծավալները»,-ասաց նա:

Անանյանը նկատեց, որ կա նաեւ սուբյեկտիվ գործոն. «Նորագավիթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձեւակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի եւ նաեւ օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,-ասաց նա:

x