Նախարարը խուսափեց գնահատականներ տալ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին |factor.am|

factor.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին:

«Դատական օրենսգրքում փոփոխությունները նախատեսվում են, մենք արդեն իսկ մշակել ենք նախագիծը և կդնենք հանրային քննարկման, Ձեր նշած հիմքով՝ միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով, դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի հարուցման, այլ հարուցող մարմինը ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում առևերույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե՝ ոչ:

Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե՝ ոչ»,- ասաց նախարարը։ Նա խուսափեց գնահատականներ տալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

 

x