Հայաստանի իշխանությունները մտադիր են կոռուպցիայի դեմ պայքարել նոր կադրերի օգնությամբ |news.am|

news.am։ Հակակոռուպցիոն գործողությունները պետք է տարածվեն նաեւ մարզերի վրա: Այս մասին հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ ռազմավարությունը նախորդներից կտարբերվի 3 հիմնական ուղղություններով. կպարունակի միջոցառումների գնահատման հստակ ֆինանսական բաղադրիչ, մոնիթորինգ, գնահատման չափանիշներ. օրինակ՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը կարող է լինել չափանիշներից մեկը: Ընդ որում՝ ժամանակի ընթացքում ռազմավարությունը կզարգանա, կվերանայվի եւ կլրացվի: Իհարկե, փոփոխությունները կապված չեն լինի հայեցակարգային հարցերի հետ:

Խոսելով ապագա ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմնի մասին՝ նախարարը նշեց, որ քննարկվում են 2 կամ 1 մարմին տարբերակները: Եթե խոսքը նաեւ կանխող մարմնի ստեծման մասին է, որը կստանա ու կքննարկի կոռուպցիայի դեպքերի մասին դիմումները, ապա այն օպերատիվ տեղեկատվության կարիք կունենա: Այստեղ պակաս կարեւոր չէ նաեւ բնակչության տեղեկացվածությունը, քանի որ նրա մի մասը ընդհանրապես հակված չէ հայտնելու կոռուպցիայի փաստերի մասին: Այսինքն՝ մարմինը բնակչության օժանդակության կարիքն ունի, իսկ ապագա հակակոռուպցիոն կոմիտեն պետք է տեղեկացվի ստացվող դիմումների թվի մասին:

Այնուհետ, նախարարը թվարկեց, որ առաջանում են մի շարք հարցեր. հակակոռուպցիոն կոմիտեից եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումից հետո ի՞նչ է լինելու մյուս քննչական մարմինների հետ: Ռազմավարությունը, դեռեւս վերջնական պատասխան չի տալիս այս հարցին:

«Ո՞վ է աշխատելու նոր մարմնում: Ինչպե՞ս են իրականացվելու աշխատակիցների նշանակումները.՝ մեխանիկական տեղափոխու՞մ, թե՞ նոր մարդիկ: Որտեղից եւ ինչ փորձով, արժեհամակարգով նրանք կգան եւ ինչպես է դա ստուգվելու: Այժմ որոշակի աշխատանք է տարվում վիճակագրության ուսումնաիսրման համար: Հակվում ենք նրան, որ աշխատակիցների մի մասը փորձառու լինի՝ հին կադրերից: Իհարկե, որոշակի ստուգումից հետո:

x