Միջազգային դատարանների որոշումների հիմքով ՀՀ դատավորների հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր կան. Բադասյան |news.am|

news.am: Միջազգային դատարանների որոշումների հիմքով ՀՀ դատավորների հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք օրինագիծ է նախապատրաստվում, որով դատավորները կարող են ՄԻԵԴ-ում պարտված գործերի հիմքով պատասխանատվության ենթարկվել:

Նրա խոսքով՝ գործի հարուցման գործընթացում մարմինն ինքը պետք է գնահատի՝ կա արդյոք դատական կամ նյութական նորմի կոպիտ խախտում:

«Բարձրագույն դատական խորհուրդն ինքը պետք է գնահատի՝ կա արդյոք դիսցիպլինար խախտում դատարանի կողմից, թե ոչ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ Դատական օրենսգրքի մասը, որը կարգավորում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման կարգը, գրեթե պատրաստ է:

«Դրանում փոփոխություններ են նախատեսված: Համապատասխան օրինագիծը շուտով կդրվի հանրային քննարկման»,- եզարափակել է Բադասյանը:

x