Արթուր Վանեցյանի գործունեության մասին ստացած տեղեկությունների մի փոքր մասն ենք հրապարակել. Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով իր ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հարաբերություններին, պնդեց, որ անձնական որևէ բան չունի նրա դեմ, և իրենք հրապարակել են Վանեցյանի գործունեության մասին ստացած տեղեկությունների մի մասը միայն:

«Մենք ունենք շատ տվյալներ, որոնց վրա չենք կարողանում հղում անել։ Այն տեղեկությունները, որ մենք ստանում ենք Արթուր Վանեցյանի գործունեության հետ կապված, դրանց մի փոքր մասն ենք հրապարակել»,- նշեց Իոաննիսյանը: Նա նաև ասաց, որ մինչ ՊՎԾ-ի հայտնի քրգործն էլ է քննադատել ԱԱԾ-ին և, հակառակը, եղել են դեպքեր, երբ ողջունել է ԱԱԾ-ի որոշ քայլեր: «Բայց նաև պետք է ասեմ, որ Դավիթ Սանասարյանի գործը մեծ ինդիկատոր էր, որ մենք լուրջ խնդիրներ ունենք իրավապահ համակարգում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։ Իոաննիսյանն ու իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմել են դատարան՝ ԱԱԾ-ի դեմ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հաղորդումը մերժելու առիթով։ Ըստ հայցվորների՝ ԱԱԾ-ում չարաշահել են վարչական ռեսուրսը, և ՀՔԾ-ն հրաժարվել է այդ առիթով քրեական գործ հարուցել: Երեկ նշանակված էր առաջին նիստը, որը, սակայն, չի կայացել։ Իսկ իրեն՝ Իոաննիսյանին դատի են տվել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը լրագրողի ծեծած Բաբկեն Ղազարյանը և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Դանիելյանը պնդեց՝ նրանք բոլորը Վանեցյանի ընկերներն են։

Շարունակությունը՝ այստեղ

x