ԱՄՆ-ը կշարունակի հարկել Չինաստանին, քանի դեռ առեւտրական գործարք չի կնքվի. Դոնալդ Թրամփ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի իշխանությունները կշարունակեն մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, քանի դեռ Վաշինգտոնը եւ Պեկինը առեւտրական համաձայնագիր չեն կնքի: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել Է օգոստոսի 1-ին Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: Հեռարձակումը վարել Է «Սի-սփեն» հեռուստաալիքը։

«Այնքան ժամանակ, քանի դեռ գործարք չի լինի, մենք նրանց կհարկենք մաքսերով»,- ասել Է Թրամփը: Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ Չինաստանից ապրանքների՝ օգոստոսի 1-ին հայտարարված մաքսերի չափը կարող Է 10 տոկոսից բարձրացվել մինչեւ 25 տոկոս կամ ավելի: Այս շաբաթ ավելի վաղ Շանհայում տեղի Է ունեցել ամերիկա-չինական առեւտրական բանակցությունների 12-րդ փուլը:

Հուլիսի 31-ին Սպիտակ տունը տարածել Է հայտարարություն, որում անցած հանդիպումները որակել Է կառուցողական, սակայն օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի նախագահը Twitter-ի իր Էջում հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա՝ 300 միլիարդ դոլար արժողությամբ:

Երկկողմ առեւտրական բանակցությունների հաջորդ փուլն, ինչպես սպասվում Է. կկայանա սեպեմբերի սկզբին Վաշինգտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x