Ռուսաստանն ավելի մոտ կդառնա. Վերին Լարս տանող ճանապարհին՝ լեռնանցքի տակ, կփորվի թունել |shantnews.am|

shantnews.am։ Ռուսաստանը կդառնա ավելի մոտ: Վերին Լարսի ուղղությամբ, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին:

Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու են Ասիական, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերն ու Վրաստանի կառավարությունը:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9 կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկար թունելը Վրաստանում:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են: Այն նախատեսվում է ավարտել 2020 թվականին:

Ներկայում գործող ճանապարհին ձմռանը երթևեկությունը հաճախ դադարեցվում է` սողանքների վտանգի և կլիմայական դժվար պայմանների պատճառով:

Գործող 35 կմ երկարությամբ Ռազմավիրական մայրուղին, որով ամեն օր երթևեկում է շուրջ 3,5 հազար մեքենա,Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Ձմռան ամիսներին գրեթե 40 օր, եղանակով պայմանավորված, ճանապարհը երթևեկության համար փակ է, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում բեռանափոխադրողների, ինչպես նաև ուղևորների համար: Կառուցվող ճանապարհը ենթադրում է Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ անխափան երթևեկություն:

x