Թուրքիան ու ԱՄՆ-ն համաձայնության չեն գալիս Սիրիայում անվտանգության գոտի հիմնելու պայմանների շուրջ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հաստատել է, որ Թուրքիայի հետ կան մի շարք տարաձայնություններ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում։

«Թուրքիայի պաշտպանության նախարարը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել այս հարցում։ Թուրքիա ցանկանում է ավելի մեծ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել, իսկ մեզ համար ընդունելի է 5- 14 կմ խորություն ունեցող անվտանգության գոտին։ Այս հարցում կան անհամաձայնություններ, որոնք խոչընդոտում են անվտանգության գոտւ ստեղծմանը: Դիվանագիտական և ռազմական բանակցությունները շարունակվում են»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում համաձայնության չգան, Թուրքիան այն միայնակ կհիմնի։

 

x