ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների հայտարարությունը |24news.am|

24news.am: Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ կապ հաստատելով Սոչիի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով նրանց ազատում են աշխատանքից:

Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջը:

Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։

Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում։

x