ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելել է Արմավիրի մարզ |tert.am|

tert.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵ ջրային կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծամոթանալու ոռոգման ջրամատակարարման կազմակերպմանը և ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին:

Նախարար Պապիկյանը շրջել է մարզի համայնքներում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող գյուղացիների հետ զրուցել ոռոգման աշխատանքների , բերքի իրացման խնդիրների շուրջ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Մարզային այցի շրջանակում նախարարը եղել է «Արմավիր» ջրօգտագործող ընկերության սպասարկման տարածքում, պատասխանատուների հետ քննարկել ջրամատակարարման բարելավմանը և ջրակորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր:

x