ՀՔԾ֊ն միջնորդություն չի ներկայացրել Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարաձգելու համար |azatutyun.am|

 

azatutyun.am։ Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քանի որ Հատուկ քննչական ծառայությունը մինչև այս պահը կալանքը երկարաձգելու մասին միջնորդություն չի ներկայացրել, արդեն այսօր իր պաշտպանյալն ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի։

Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

x