ԵՄ-ն նոր միգրացիոն քաղաքականություն կմշակի. Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն |tert.am |

tert.am: Եվրամիության իշխանությունները նոր միգրացիոն քաղաքականություն կմշակեն, որպեսզի բոլոր անդամ երկրներն ավելի արդար կերպով կիսեն այդ ոլորտի պատասխանատվությունը, հաղորդում է korrespondent.net-ը՝ Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը հղումով:

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է փախստականների խնդրի կարգավորման նոր ծրագիր, որը պետք է լինի «բարձրորակ, բայց մարդասիրական»:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քննել փախստականների հոսքի կառավարման քաղաքականությունը։

Իր հերթին Կոնտեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նորընտիր ղեկավարի հետ հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տնտեսական աճը, աշխատանքի տեղավորումը, միգրացիան և կլիմայական փոփոխությունները:

x