Պետդեպն անհանգստացած է Սիրիայի տարածքում ռազմական գործողություն անցկացնելու Թուրքիայի մտադրությամբ |tert.am|

tert.am։ ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստացած է թուրքական բանակի՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողություն անցկացնելու մտադրությամբ: Ինչպես հայտնում է tass.ru-ն, այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

«Նման միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում լուրջ անհանգստություն են առաջացնում, հատկապես, երբ ամերիկացի զինծառայողները կարող են գտնվել մոտակայքում… Մենք յուրաքանչյուր նման գործողություն անընդունելի ենք համարում և կոչ ենք անում Թուրքիային աշխատել մեզ հետ համատեղ մոտեցման մշակման համար»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական արշավ կսկսի Եփրատի արևելյան ափին և այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին:

x