Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Արարատ-Ճանշին» ՍՊ ընկերության կողմից:

Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

 

x