Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի ծովային ստորաբաժանումները միացել են Միացյալ Նահանգների գլխավորությամբ միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքը հսկելու համար՝ այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու նպատակով, հայտնում է News Sky-ը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը հղումով:

«Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

x