Հայ մասնագետները Սիրիայում 28,063 քմ տարածք են ականազերծել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում հայտարարում է․

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք:

Մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 638 հիվանդ, մանկաբույժը զննել է 267 երեխայի, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 65 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 280 հիվանդի։
Ընդհանուր առմամբ 1625 քաղաքացի բժշկական աջակցություն է ստացել»։

 

 

x