«Հյուսիս-Հարավի» աշխատակիցները պատրաստվել են փակել ճանապարհը, նախաձեռնողին հրավիրել են ոստիկանություն |tert.am|

tert.am: «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները հերթական անգամ պատրաստվել են փակել նշված ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։

Աշխատակիցներից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ 19 կազմակերպության աշխատակիցներ պետք է փակեն ճանապարհը՝ իրենց մեկ տարվա աշխատավարձերը վճարելու պահանջով:

Բացի այդ, Գուրգեն Հովհաննիսյանը ասաց, որ ճանապարհը փակելու մասին իրազեկելուց հետո ոստիկանության Աշտարակի բաժնից իրեն զանգել և հրավիրել են ոստիկանություն. «Մեկ ժամ առաջ զանգեցին և ասացին, որ տեղյակ են, որ ակցիա է լինելու և նշեցին, որ եթե ճանապարհը փակենք կոշտ արձագանք է լինելու, թե որն է կոշտ արձագանքը, պետք է հարցնել ոստիկանությունից: Մերը խաղաղ ակցիա է, որով պահանջում ենք մեր աշխատավարձերը վճարել»:

x