Սկսվել են անվտանգ գոտու թեմայով թուրք-ամերիկյան բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ զինվորական պատվիրակության և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու թեման:

Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Անկարայում սկսվել են Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը: Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան կողմը առաջարկում է, որ անվտանգ գոտին ունենա 15 կմ լայնություն և 140 կմ երկարություն, մինչդեռ թուրքական կողմը պնդում է, որ այն պետք է ունենա 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն:

Թուրքիան չի ցանկանում, որպեսզի քուրդ զինյալների համար միջանցք ստեղծվի, ուստի, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության չգան, ապա Թուրքիայի զինված ուժերը երկու շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ կսկսեն Եփրատ գետի հյուսիսային շրջաններում:

x