ԱՄՆ-ը զենք Է հանձնել Սիրիայի քրդական կազմավորումներին. Al Hadath |armenpress.am|

armenpress.am։ Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք Է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կազմավորումներին, որոնց միջուկը կազմում են քուրդ մարտիկները: Այդ մասին օգոստոսի 6-ին հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ավելի քան 200 բեռնատարներից եւ զրահափոխադրիչներից բաղկացած շարասյունը ուղեւորվել Է ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում:

Զենքի փոխադրումը, ինչպես պնդում Է հեռուստաալիքը, դարձել Է Եփրատի արեւելքում ռազմական գործողությանը թուրքական բանակի նախապատրաստվելու պատասխանը: Թուրքական զինվորական աղբյուրն Al Hadath-ին ավելի վաղ հայտնել Է, որ այդ գործողությունը կսկսվի մուսուլմանական Իդ ալ Ադհա զոհաբերության տոնից (Ղուրբան-Բայրամ), հետո, որը կավարտվի օգոստոսի 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x