Սաուդցիները նպատակ ունեն Էրդողանին իշխանազրկել. Գաղտնի զեկույց |ermenihaber.am|

ermenihaber.am: Բրիտանական Middle East Eye պարբերականը հաղորդում է, որ իրենց մոտ է հայտնվել Միացյալ արաբական Էմիրությունների քաղաքագիտական հարցերով զբաղվող կենտրոնի փորձագետների պատրաստած գաղտնի զեկույցի պատճենը, որտեղ հետաքրարական տեղեկություններ կան Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին։

Զեկույց պատրաստվել է բաց և փակ աղբյուրների և ռեսուրսների հիման վրա։ Ըստ զեկույցի՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները սույն թվականի մայիսին հրահանգել են ի կատար ածել Թուրքիայի կառավարության դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը։

Ըստ աղբյուրի՝ սաուդցիները հրամայել են օգտագործել բոլոր լծակները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, որի վերջնական նպատակն է Էրդողանին հեռացնել է իշխանությունից։
Զեկույցում նշվել է.

«Սաուդյան Արաբիայի թագավորությունը սկսելու է ճնշում գործադրել Թուրքիայի տնտեսության վրա, աստիճանաբար կրճատելով սաուդական ներդրումները Թուրքիայում, ինչպես նաև Թուրքիա մեկնող սաուդցի զբոսաշրջիկների թիվը։ Դրանից զատ կրճատվելու է սաուդական ներկրումները Թուրքիայից։ Սակայն ամենակարևորն այն է, որ պաշտոնական Էլ Ռիադը Թուրքիայի դերը իսլամական հարցերում հասցնելու է նվազագույնի»։

Վերջում ասվում է, որ Անկարան անհաջողության մատնվեց Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջի գործում։ Ըստ զեկույցի՝ Թուրքիան այդ գործը ցանկանում էր քաղաքականացնել, սակայն չհաջողվեց անել և այժմ ժամանակն է, որ Էր Ռիադը պատասխան հարված հարցնել։

x