Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով սպանվածների թիվը հասել է 80-ի |armenpress.am|

armenpress.am։ Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 զինյալ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում: Այս գործողությունների հետևանքով մինչ օրս, ընդհանուր առմամբ, սպանվել է 80 զինյալ:

x