Թուրքայի ԶՈՒ-ն Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ» օպերացիայի ընթացքում 80 քուրդ զինյալ է սպանել |ermenihaber.am|

ermenihaber.am: Մայիսի 27-ից Թուրքիայի օդուժի կողմից հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիան շարունակվում է:

Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություններ է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժը վնասազերծել է 4 քուրդ զինյալի:

Նշվում է, որ մայիսի 27-ից մեկնարկած «Մագիլ» ռազմգործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ թուրքական զինուժը սպանել է 80 քուրդ զինյալի:

x