Բակո Սահակյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են Գլենդել-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Գլենդել քաղաքի հետ փոխգործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումը՝ այն համարելով պահանջված Արցախի համար:

 

Արցախի նախագահի աշխատակազմ

x