14 մլն դրամ՝ Վրաստանից ժամանած երեխաների ամառային ճամբարի ծախսերի փոխհատուցմանը |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 14 միլիոն դրամ հատկացնել Վրաստանից ժամանած 10-18 տարեկան երեխաների՝ «Թումո» կենտրոնում կազմակերպված ամառային ճամբարի ծախսերի փոխհատուցմանը։

Գումարը կտրամադրվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման տնտեսված գումարից։

Նախարարությունը հայտնել է, որ Երևանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հուլիսի 22-ից 27-ը կազմակերպել է ամառային ճամբար 10-18 տարեկան երեխաների համար: Այն ներառել է դասընթացներ «Երաժշտություն», «Եռաչափ մոդելավորում», «Ծրագրավորում», «Ռոբոտաշինություն», «Գրաֆիկական դիզայն», «Նկարչություն», «Լուսանկարչություն» ուղղություններով:

Վրաստանից 50 երեխաների մասնակցությունը եղել է Հայաստանի և Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների հանդիպման ընթացքում։
Ճամբարին մասնակցության համար մեկ անձի փաթեթի գումարը կազմել է 216 հազար դրամ, 55 հազար դրամ էլ՝ մեկ անձի մեկ շաբաթյա կացության համար։

x