4.32 մլն դրամ՝ Մեծ հայրենականի 30 մասնակցի առողջարանային բուժմանը |panarmenian.net|

panarmenian.net: Մեծ հայրենական պատերազմի 30 մասնակցի համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 4.32 մլն դրամ:

Գումարը կհատկացվի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից՝ «Հայաստանի հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

x