Մարինա Սարգսյանը նշանակվել է ԱՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մարինա Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

 

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

x