Թուրքիան չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը. Ռեջեփ Թայիփ Էրդողան |armenpress.am|

armenpress.am։  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրդողանը հանդես է եկել կարևոր հայտարարություններով:

Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինային ինքնիշխանության և, Ղրիմը ներառյալ, տարածքային ամբողջականության հարցում:
«Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի ապօրինի բռնակցումը: Ղրիմի թաթարները շատ կարևոր են Թուրքիայի և Ուկրաինայի միջև պատմական և մարդկային կապերի պահպանման գործում»,- նշել է նա:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական Դոնբասում բախումները հնարավորինս շուտ կավարտվեն:

Իսկ Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական կարևոր գործընկերներից մեկն է, ապա երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ ամեն ինչ իրենց անուններով կոչելու համար՝ նկատի ունենալով Ղրիմի բռնակցումը:

x