Այդ բողոքող դասախոսներից մեկը ցանկանում էր ռեկտոր դառնալ. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ 200 դասախոսների բողոքի մասին |tert.am|

tert.am: Տնտեսագիտական համալսարանի դասախոսները մրցույթի արդյունքների վերաբերյալ դիմել են դատարան, իրավական գործընթաց է, հարցը կկարգավորվի հենց օրենքի սահմանում, որևէ խնդիր չեմ տեսնում. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բուհի դասախոսների ահազանգի մասին, ըստ որի դասախոսական կազմի մրցույթի արդյունքում 200 դասախոս կարող է զրկվել աշխատանքից։

Դիտարկմանը՝ բուհում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է, Հարությունյանն ասաց. «Ես այդպիսի մթնոլորտ չեմ տեսնում, այդ բուհում նորմալ, առողջացման գործընթացներ են գնում, բնական է որոշակի դիմադրություն պետք է առաջացնի դա, բայց եթե նրանք կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունն անպայման այդ կոնկրետ հարցերին կանդրադառնա»:

Հարցին` չի ցանկանում արդյոք հանդիպել, զրուցել նրանց հետ, պատասխանեց. «Ախր, որ հիմա ասեմ, կասեն՝ասում է: Բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ, անունը չեմ ուզում տալ: Հիմա ռեկտորի պաշտոնակատարն այլ մարդ է դարձել, այս ուղղությամբ են գնում»:

 

x