Թրամփը կոչ է արել Ֆրանսիային չմիջամտել Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին |shantnews.am|

shantnews.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում կոչ է արել Ֆրանսիային չմիջամտել Իրանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի քաղաքականությանը։

Սպիտակ տան ղեկավարն արձագանքել է չհաստատված տեղեկությանը, թե հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային բանակցություն է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Թրամփը նշել է, որ իրենցից բացի, ոչ ոք չի կարող ներկայացնել ԱՄՆ-ը։

«Գիտեմ, որ Էմանուելը բարի մտադրություններ ունի, ինչպես մնացած բոլորը, սակայն ոչ ոք չի կարող խոսել ԱՄՆ-ի փոխարեն, բացի ԱՄՆ-ից։ Ոչ ոք լիազորված չէ որևէ կերպ ներկայացնել մեզ»,-ընդգծել է Թրամփը։

x