Մոսկվայում չարտոնված ակցիայի մասին տեղեկատվության հրապարակման պատճառով ԱՄՆ դեսպանատան խորհրդականը կանչվել է ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան խորհրդական-պատվիրակ Թիմ Ռիչարդսոնը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Մոսկվայում չարտոնված ակցիայի մասին տեղեկատվության հրապարակման պատճառով, գրում է ria.ru-ն՝ գերատեսչությանը հղումով:

Ավելի վաղ դիվանագիտական առաքելության կայքում և Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի վարչության թվիթերյան էջում հրապարակվել էր օգոստոսի 3-ին մայրաքաղաքում չհամաձայնեցված հանրահավաքի անցկացման սխեման և կոչ էր արվել խուսափել երթից:

ԱԳՆ-ում դա գնահատել են որպես չարտոնված ակցիային մասնակցելու օգտին քարոզչություն և Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձ:

x