Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը դժգոհ է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից |news.am|

news.am։ Եթե կադրային խնդիրները չլուծվեն, ապա բնակչության շրջանում վստահության ճգնաժամը կխորանա: Օգոստոսի 9-ին Երեւանի ավագանու նիստում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը:

Նա հավելեց, որ քաղաքապետի հանձնարարությունը՝ ուղղված քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին այն մասին, որ պետք է առավելագույն ջանքեր ներդնել աղբի հետ կապված խնդիրները լուծելու համար, ամենուր չէ, որ անհրաժեշտ արձագանք է գտել:
«Խոսքը, մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մասին է, որի աշխատանքից քաղաքացիները չափազանց դժգոհ են:

Դժգոհությունը կապված է աղբահանության վատ կազմակերպման հետ, ինչպես նաեւ կանաչ տարածքների ոռոգման խնդիրների հետ: Ավելին՝ անձամբ դիմել եմ նրան, սակայն նա կա՛մ չի պատասխանել, կա՛մ անորոշ պատասխաններ է տվել այն հարցին, թե ինչո՞ւ աղբահանության կազմակերպման միջոցառումներ չեն ձեռնարիկվում: Կարծում եմ, որ այդ մարդն իր տեղում չէ եւ չի կարող զբաղեցնել այդպիսի պատասխանատու պաշտոն»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ եթե կադրային խնդիրը չլուծվի, ապա ոչ մի ֆինանսական ծախս եւ տեխնիկա արդյունքներ չի տա:

x