Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 313.7 մլն դրամ |artsakhpress.am|

artsakhpress.am։ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա օգոստոսի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 313.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

x