Թրամփը կոչ Է արել օրենսդիրներին և հասարակությանը՝ համատեղ աշխատել զենքի շրջանառությունը հսկելու ուղղությամբ

armenpress.am։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ Է արել Կոնգրեսի Սենատին, Ներկայացուցիչների պալատին եւ հասարակայնությանը՝ համատեղ աշխատել զենքի շրջանառության նկատմամբ հսկողության հարցում: 

Թրամփն իր Twitter-յան էջում գրել է․ «Ներկայացուցիչների պալատի և սենատի ղեկավարությունում լուրջ քննարկումներ են տեղի ունենում քաղաքացիներին զենքի վաճառքի ստուգումների թեմայի շուրջ: Ես խոսել եմ Ազգային հրաձգային ասոցիացիայի և ուրիշների հետ: Բոլոր դիրքորոշումները պետք Է լայնորեն ներկայացված լինեն ու հարգվեն»:

Նախագահն ընդգծել Է հոգեպես անառողջ մարդկանց դեպքում զենքի հայտնվելու անթույլատրելիությունը: «Ես Սահմանադրության երկրորդ ուղղման (հրազեն ձեռք բերելու և կրելու իրավունքի) համոզված կողմնակիցն եմ, բայց մենք պետք Է միասին աշխատենք ի շահ երկրի անվտանգության: Համատեղ որոշումներն օգտակար կլինեն բոլորի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x