ԱՄՆ Կոնգրեսի 35 անդամներ աջակցում են ՀՀ-ին եւ Արցախին՝ 100 մլն դոլար օգնության փաթեթին |news.am|

24news.am: ԱՄՆ Կոնգրեսի 35 անդամներ միացել են հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեի նախաձեռնությանը եւ կոչ են արել աջակցել 2020 ֆինանսական տարում Հայաստանի եւ Արցախի 100 մլն դոլար օգնության փաթեթին:

Ավելի վաղ Փալոնեն առաջարկել էր աջակցել Արցախին 6 մլն դոլարի օգնության փաթեթին՝ ավարտելու համար ականազերծման եւ հաշմանդամների վերականգնման ծրագրերը, 4 մլն դոլար՝ Ռոյսի եւ Էնգելի առաջարկների առաջմղման համար, 60 մլն դոլարի տնտեսական օգնություն՝ Հայաստանին, 10 մլն դոլար ռազմական օգնություն եւ 20 մլն դոլար՝ Հայաստանին՝ փախստականներին օգնություն ցույց տալու համար:

Կոնգրեսականները նաեւ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը:

x