Հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհները |shantnews.am|

shantnews.am։ Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: 2 ամսից հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտված լինեն: 

Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 3 առանձին տեղամասերում շինարարական տեխնիկա է աշխատում: Այս հիմնանորոգումն իրականում տարիներ առաջ սկսած ծրագրի շարունակությունն է: Գյումրի-Կապս-Ամասիան հիմնանորոգման ծրագրում էր ընդգրկվել 2000-ականների սկզբին: Մինչև Կապս ճանապարհը նորոգվեց, դրանից հետո աշխատանքները դադարեցվեցին, թեև հասցրել էին այս հատվածում հարթեցման ու հողային աշխատանքներ կատարել:

5 կմ 700 մետր հատվածի համար հիմա է պետբյուջեից գումար հատկացվել: Հարթեցնում են, հետո խճապատելու են ու 10 սանտիմետր ասֆալտաշերտ է լինելու, բայց նախ` ճանապարհի ենթակառուցվածքներն են շահագործելի վիճակի բերվում: Խոսքը ջրահեռացման համակարգի մասին է, որը վաղուց չէր գործում: Բանվորները հիմա ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհի տակ են աշխատում` ջրահեռացման ստորգետնյա խողովակներն են մաքրում:

Շարունակությունը՝ shantnews.am-ում

x